Հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում երբեք, ամեն ինչ հնարավոր է»: Նա հրաժարվել է մեկնաբանել Քոչարյանի վերջին հարցազրույցը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։ Լրագրողների հարցին, թե գուցե Քոչարյանի՞ն էլ «բամփելու» ցանկություն ունի, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց․ «Ո՞Ւմ եմ ես բամփել։ Այն ժամանակ ես բամփել ընդհանրապես եմ ասել, ոչ մի անձի ուղղված չէր ասածս»։